National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.10.2022
Նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական եւ ՏՏ լաբորատորիաներ. ԱԺ-ն քննարկել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը
1 / 4

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մեր երկրին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ի ԱԺ հերթական նիստերի ժամանակ:

Խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաեւ դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը:

Համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:  Կառավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:

Հանրապետության 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաեւ այն համայնքներին, որտեղ մեծ է Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների թիվը:

Համաձայնագրի շրջանակում նորարարական եւ զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան նաեւ բուհերը: Այս նպատակի համար նախատեսված է 2,6 մլն եվրո գումար: Այս համատեքստում կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է, որ Կառավարությունը նախատեսել է առաջիկայում բարելավել նաեւ հանրապետության մյուս բոլոր դպրոցների ենթակառուցվածքները: Նշենք, որ պատգամավորի հարցը վերաբերում էր Երեւանի թիվ 198 դպրոցի վերանորոգման անհրաժեշտությանը: Փոխնախարարը հայտնել է, որ նշված դպրոցի վերանորոգման հարցը կդիտարկվի:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել է՝ արդյո՞ք տեսանելի ապագայում կան հնարավորություններ՝ Հայաստանի բուհերից տեսնելու աշխարհի լավագույն բուհերի շարքում: Արթուր Մարտիրոսյանը տվել է լավատեսական պատասխան՝ նշելով, որ այդպիսի նպատակ կա, եւ ակնկալվում է, որ հանրապետության 4 բուհ շատ մոտ ապագայում` 2030 թ., կարող է լինել աշխարհի 500 լավագույն բուհերի շարքում:

Նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:


28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am